Վարչապետ․ Գինու արտադրությունն 9 ամսում աճել է 36%-ով

Վարչապետ․ Գինու արտադրությունն 9 ամսում աճել է 36%-ով

PanARMENIAN.Net - Գինու արտադրությունը ՀՀ-ում 2017 թվականի 9 ամսում աճել է 36%-ով։

Այս մասին է հայտարարել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանում մեկնարկած գինու միջազգային փառատոնին՝ ԱՎԾ տվյալները մեջբերելով։

«Հունվար-սեպտեմբերին այս խմիչքի արտադրության ծավալը կազմել է 5,872 մլն լիտր: Հայաստանում 2016-ին արտադրվել է մոտ 7,5 մլն լիտր գինի, ինչը 14%-ով ավելի է 2015-ի ցուցանիշից: 2016-ին արտահանվել է ավելի քան 1,8 մլն լիտր գինի, որը 37%-ով ավելի է 2015-ից», - ասել է նա:

«Մեր վերջնական նպատակն է՝ հայկական գինին միջազգային ճանաչելի բրենդ դարձնել: Պահպանելով գինեգործության մեր ավանդույթները՝ համադրում ենք դրանք ժամանակակից առաջատար տեխնոլոգիաների և գիտական ներուժի հետ: Հայկական գինի ասելով՝ մենք հասկանում ենք ավելի քան 6000 տարվա պատմություն, ավանդույթներ, մշակույթ, նվիրվածություն և սեր խաղողի վազի և գինու նկատմամբ»,-նշել է վարչապետը:

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում կան ֆրանսիական, իտալական, գերմանական տեխնոլոգիաներով և սարքավորումներով հագեցած գինու գործարաններ, ունենք արգենտինական, ամերիկյան, շվեյցարական և իտալական ներդրումներ, և ներդրողների զգալի մասը սփյուռքահայ գործընկերներն են կազմում:

Երկօրյա համաժողովը կրում է «Գինու համաշխարհային միտումները և լավագույն փորձը. հետևություններ ու առաջարկություններ Հայաստանի համար» խորագիրը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---