«Արմենիան» դեկտեմբերին աննախադեպ զեղչերով չվերթեր կիրականացնի23 նոյեմբերի 2017 - 13:43 AMT PanARMENIAN.Net - «Արմենիա» ավիաընկերությունը դեկտեմբերին աննախադեպ զեղչերով չվերթեր կիրականացնի Երևան-Թել Ավիվ և Երևան-Բեյրութ ու հակառակ ուղղություններով: Այդ մասին լրագրողներին է հայտնել ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը: Ըստ նրա` դեկտեմբերին Երևան-Թել Ավիվ-Երևան երկկողմանի չվերթը կարժենա 220 դոլար, իսկ դեկտեմբերի 30-ին և 31-ին` ընդամենը 175 դոլար: Օգանեսյանի խոսքով՝ դեպի Իսրայել չվերթի մեկնարկից հետո բազմաթիվ զբոսաշրջիկներ են սկսել այցելել Իսրայել: Քիչ չի եղել նաև Իսրայելից Հայաստան ժամանածների թիվը, գրում է Yerkir.am-ը: Օգանեսյանը տեղեկացրել է, որ այս քայլով իրենք նպատակ ունեն շահագրգռելու Իսրայելից Հայաստան եկող զբոսաշրջիկներին, որպեսզի նրանք կարողանան հնարավորինս մատչելի գներով այցելել Հայաստան և Ամանորն անցկացնել մեր երկրում: «Բացի այդ` բանակցել ենք որոշ հյուրանոցների հետ, որպեսզի մեր չվերթով Հայաստան ժամանած հյուրերին որոշակի արտոնություններ տան»,- ասել է նա: Օգանեսյանը տեղեկացրել է, որ ավիաընկերությունը դեկտեմբերի 18-ից կվերսկսի չվերթերը Երևան Բեյրութ-Երևան ուղղությամբ: Այս ուղղությամբ ավիատոմսը կարժենա 99 եվրո: Իսկ դեկտեմբերի 15-ին ավիաընկերությունը նախատեսում է վերսկսել նաև դեպի Իրաք չվերթերը, որոնք, վերջին իրադարձությունների հետ կապված, դադարեցվել էին: «Անվտանգության նկատառումներից ելնելով` դադարեցրել էինք դեպի Բաղդադ չվերթերը, սակայն ներկայումս այնտեղ իրավիճակը հանգիստ է, և մարդիկ կարող են հանգիստ մեկնել Բաղդադ»,- ասել է Օգանեսյանը: Ավիաընկերությունն անակնկալ է պատրաստել նաև իր մշտական ուղևորների համար: «Կան ուղևորներ, ովքեր 20-30 անգամ օգտվել են մեր ավիաընկերության ծառայություններից, հավելյալ զեղչեր կստանան»,- ասել էավիաընկերության գլխավոր տնօրենը: Դեկտեմբերին ավիաընկերությունը կիրականացնի նաև մեկ չարթերային չվերթ` Երևան-Հռոմ ուղղությամբ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն |