Քոչարյան. ՀՀ-ն կողջունի Ադրբեջանի մուտքը ԵՏՄ, եթե Բաքուն հրաժարվի թշնամական քայլերից

Քոչարյան. ՀՀ-ն կողջունի Ադրբեջանի մուտքը ԵՏՄ, եթե Բաքուն հրաժարվի թշնամական քայլերից

PanARMENIAN.Net - ՀՀ-ն կողջունի Ադրբեջանի մուտքը ԵՏՄ, եթե Բաքուն հրաժարվի թշնամական քայլերից, ԵՏՄ ոչ միայն անդամ, այլև նույնիսկ դիտորդ պետությունը պետք է միության անդամ պետություններին վնասող քայլեր չձեռնարկի: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` խոսելով ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցելու հնարավորության մասին:

«Ադրբեջանի` ԵՏՄ կազմում լինելը, նշանակում է պահպանել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի այն դրույթը, որով նույնիսկ դիտորդ պետությունը, ոչ միայն անդամը, չպետք է որևէ քայլեր ձեռնարկի՝ ի վնաս անդամ պետությունների կամ ընդհանուր առմամբ Եվրասիական տնտեսական միության: Դա ենթադրում է, որ, եթե Ադրբեջանը ցանկանում է այս կամ այն ձևով մոտենալ ԵՏՄ-ին, պիտի այսպիսի քայլեր չձեռնարկի», - ասել է Քոչարյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նա ընդգծել է` Հայաստանը կողջունի Ադրբեջանի միանալը ԵՏՄ-ին, եթե այդ պետությունը պահպանի վերոնշյալ պայմանը:

«Եթե խոսում ենք տնտեսական դաշտից, բավական է հիշել մի բան` Ադրբեջանը շրջափակում է Հայաստանը: Այս պետության՝ ԵՏՄ-ին միանալը կամ դիտորդ դառնալը մեր կողմից էլ ողջունելի կլինի, եթե Ադրբեջանը կատարի այն պարտավորությունները, որոնք սահմանված են թե՛ դիտորդ, թե՛ անդամ պետության համար, իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է շրջափակումը վերացնի, դա նշանակում է թշնամական գործողություններ չիրականացնել Հայաստանի դեմ, դա նշանակում է վերջ տալ հայատյացությանը», - ամփոփել է ՀՀ փոխարտգործնախարարը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հայտարարել էր, որ Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) բաց ինտեգրացիոն միություն է և Ռուսաստանն ուրախ կլինի տեսնել Ադրբեջանին այդ կառույցում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---