«Հայաստան» հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2017»-ը մեկնարկում է

«Հայաստան» հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2017»-ը մեկնարկում է

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին՝ ժամը 22:00-ին, մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2017»-ը:

Մարաթոնին կարելի է հետևել Հանրային, «Արմենիա», «Երկիր մեդիա», «Շանթ» հեռուստանընկերություններով:

Հեռուստամարաթոնը, որն ամեն տարի իրականացվում է Լոս Անջելեսում, հանրագումարի է բերում տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում իրականացված ծրագրերը: Հենց դրա միջոցով են գոյանում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հիմնական միջոցները, որոնք յուրաքանչյուր տարի ուղղվում են հոգաբարձուների խորհրդի նիստում հաստատված խոշորածավալ ռազմավարական ծրագրերի իրականացմանը: «Բերքառատ Արցախ» հեռուստամարաթոնի ամբողջ հասույթը կտրամադրվի Արցախում խորքային հորերի հորատման, ոռոգման նոր ցանցի կառուցման և արևային էներգիայի համակարգի ներդրման նախագծերի իրականացմանը:

20:00-ից սկսած Հիմնադրամը հրավիրում է միասին հետևելու «Բերքառատ Արցախ» խորագրի ներքո անցկացվող մարաթոնին: Ցանկացողները կարող են նաև տեղում նվիրատվություն անել, հայտնում է համահայկական հիմնադրամի մամուլի ծառայությունը:

Նոյեմբերի 15-19 Ֆրանսիայում անցկացվել է հերթական Հեռախոսամարաթոնը, որի արդյունքում Եվրոպայի հայերը 1,23 միլիոն եվրո են հավաքել:Հեռախոսամարաթոնին մասնակցել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի և Հունաստանի տեղական մարմինները:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին ընդառաջ Հիմնադրամի տեղական մարմինները տարբեր երկրներում կազմակերպում են նմանօրինակ երեկույթներ՝ գումար հավաքագրելու համար։ «Բերքառատ Արցախ» խորագիրը կրող մարաթոնի թեման Արցախի ոռոգման համակարգի կառուցումն է և արևային էներգետիկ կայանների տեղադրումը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---