ՆԱՏՕ-ում կոչ են արել խուսափել նոր սրացումից Արցախում

ՆԱՏՕ-ում կոչ են արել խուսափել նոր սրացումից Արցախում

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն մտահոգված է ղարաբաղյան հակամարտությամբ և կոչ է անում խուսափել սրացումից: Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո:

«Չկարգավորված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում մտահոգություն է առաջացնում: Պարզ, է, որ այն ռազմական լուծում չունի և ՆԱՏՕ-ն անմիջականա դերակատրություն չունի»,-ասել է Ստոլտենբերգը լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա նշել է, որ դաշինքը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին և ուրախ է, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահների միջև բանակցությունները վերսկսվել են: «Մենք կոչ ենք անում ձեզ շարունակել հանգուցալուծման ուղիների որոնումը բանակցությունների միջոցով և խուսափել ռազմական սրացումից»,-ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ չնայած Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշմանը, բանակցությունները պետք է շարունակել: «Հայաստանը տրամադրված է համանախագահների հետ կառուցողական ձևով շարունակել հանդիպումներն՝ արտգործնախարարների, նախագահների մակարդակով։ Մենք երբևէ չենք հրաժարվել հանդիպել ոչ նախարարների, ոչ նախագահների մակարդակով։ Գալիք դեկտեմբերի համար այդպիսի հանդիպում չի նախատեսվում»,- ասել է Նալբանդյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---