Bloomberg․ Հայաստանը կարող է հայտնվել հարկային ապաստարանների ԵՄ «սև ցուցակում»

Bloomberg․ Հայաստանը կարող է հայտնվել հարկային ապաստարանների ԵՄ «սև ցուցակում»

PanARMENIAN.Net - Եվրոպական միությունը դեկտեմբերին կարող է ընդգրկել Հայաստանը հարկային ապաստարան համարվող՝ եկամուտները թաքցնելու համար հարմար երկրների «սև ցուցակում»:

Այս մասին է գրում Bloomberg գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Որոշման նախագիծը պատրաստվել է նոյեմբերի 21-ին:

Գործակալությունը գրում է, որ «սև ցուցակում» հայտնվելու վտանգի առաջ է կանգնած նաև Թուրքիան: ԵՄ աշխատանքային խումբը, ուսումնասիրությունների արդյունքում «ոչ բավարար» է համարել թափանցիկությունը այս երկրի հարկային ոլորտում:

Հարցը քննարկվելու է ԵՄ կառավարությունների ներկայացուցիչների կողմից՝ ֆինանսների նախարարների հանդիպմանն ընդառաջ: «Սև ցուցակում» կարող են հայտնվել ավելի քան 36 երկիր՝ ներառյալ Սերբիան, Կուկի կզղիները, Պանաման, Թունիսը և Մարշալյան կղզիները:

Նախորդ զեկույցների համաձայն՝ ԵՄ պաշտոնատար անձինք նախազգուշացրել էին 53 երկրի, որ վերջիններս գտնվում են «սև ցուցակում» հայտնվելու վտանգի տակ:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---