Իրավապաշտպանները կոչ են անում ԵՄ-ին չընդլայնել գործակցությունը Ադրբեջանի հետ![]() 23 նոյեմբերի 2017 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Իրավապաշտպան խմբերը բողոքի նամակ են հղել Եվրամիության անդամ երկրների ղեկավարներին՝ պահանջելով ճնշում գործադրել Ադրբեջանի նախագախ Իլհամ Ալիևի վրա: Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության կայքի փոխանցմամբ, պահանջին միացել են մոտ 40 հասարակական կազմակերպություններ: Նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի շրջանակում հավաքվելու են ԵՄ անդամ երկրների և Արևելյան գործընկերության վեց երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ղեկավարները: «ԵՄ-ն հայտարարել է, որ Արևելյան գործընկերության երկրները պետք է կայացած քաղաքացիական հասարակություն և ազատ մամուլ ունենան, բայց Ալիևի Ադրբեջանը չի կատարում այդ առաջադրանքը», - ասել է International Partnership for Human Rights կազմակերպության նախագահ Բրիջիթ Դուֆուրը: Ըստ նրա, ԵՄ առաջնորդները չպետք է ընդլայնեն Ադրբեջանի հետ հարաբերությունները, քանի դեռ այդ երկրի իշանությունները բռնաճնշումներ են կիրառում քաղաքացիական հասարակության, այլախոհների նկատմամբ: Նամակում նշվում է նաև, որ վերջին տարիներին Ադրբեջանի իշխանությունները խախտել են Արևելյան գործընկերության մասնակից երկրների կողմից ստանձնած պարտավորություններն, ընդունելով այնպիսի օրենսդրություն, որը սահմանափակում խոսքի ազատությունը: Իշխանությունները փակել են անկախ լրատվամիջոցները, ինչպես նաև հետապնդել, ահաբեկել և ձերբակալել են անկախ լրագրողներին, իրավապաշտպաններին, ակտիվիստներին և քաղաքացիական հասարակության այլ անդամների ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |