Իրանն առաջարկում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը հասցնել Թավրիզ![]() 30 նոյեմբերի 2017 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Իրանի ճանապարհաշինության և քաղաքային զարգացման նախարար Աբաս Ահմադ Ախունդին հայտարարել է, որ թուրքական կողմի հետ քննարկվել է մոտ մեկ ամիս առաջ բացված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը դեպի Իրանի Թավրիզ քաղաք ընդլայնելու հարցը, այս մասին գրում է ադրբեջանական APA գործակալությունը: Կողմերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: «Սա հավակնոտ նախագիծ է։ Եթե այն կյանքի կոչվի, օղակաձև երկաթուղի կձևավորվի։ Իրանն ու Թուրքիան նախագիծը կյանքի կոչելու համաձայնություն են հայտնել», - ասել է Աբաս Ահմադ Ախունդին: Անդրադառնալով Հարավ-Արևմուտք տրանսպորտային միջանցքին՝ նա ասել է նաև, որ այն կկարողանա մրցակցել տարածաշրջանային և համաշխարհային այլ միջանցքների հետ։ «Ես համոզված եմ, որ Իրանը, Ադրբեջանը, Վրաստանը և Ուկրաինան հաջողությամբ կգործակցեն նախագծի զարգացման շուրջ», - ասել է իրանցի նախարարը: Հոկտեմբերի 30-ին Բաքվում տեղի ունեցավ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման հանդիսավոր արարողությունը, որին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով, ներկա էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: 800 կմ երկարություն ունեցող երկաթուղու մոտ 500 կմ-ն անցնում է Ադրբեջանի, 300 կմ-ն՝ Վրաստանի, 50 կմ-ն՝ Թուրքիայի տարածքով։Նախատեսվում է, որ սկզբնական փուլում երկաթուղին կտեղափոխի տարեկան 1 մլն ուղևոր և 6,5 մլն տոննա բեռ։ Հետագայում նախատեսվում է ծավալը հասցնել 15-17 մլն-ի։ 2007-ի փետրվարին Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը ստորագրեցին Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիս-Կարս երկաթուղային միջանցքի ստեղծման մասին միջկառավարական համաձայնագիրը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2008-ին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |