Կամո Հովհաննիսյանը՝ «Տորպեդո-ԲելԱԶ»-ի լավագույն ֆուտբոլիստ![]() 30 նոյեմբերի 2017 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը բելառուսական «Տորպեդո-ԲելԱԶ»-ի լավագույն խաղացողն է ճանաչվել 2016/17 խաղաշրջանում երկրպագուների վարկածով: Ամբողջ առաջնության ընթացքում ակումբի պաշտոնական կայքում քվեարկություն է ընթացել: Յուրաքանչյուր խաղից հետո կայքի այցելուները կարող էին նշել «Տորպեդոյի» 3 լավագույն ֆուտբոլիստի: Ամենից հաճախ հանդիպող ֆուտբոլիստին տրվում էր 3 միավոր, երկրորդ՝ 2, երրորդին՝1: Արդյունքում բելառուսական ակումբի տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի անդամը: Կաոմ Հովհաննիսյանը քվեարկության արդյունքում հավաքել է 52 միավոր, ասվում է ակումբի պաշտոնական կայքում: Երկրորդ տեղում Մաքսիմ Սկավիշն է 31 միավորով, 3-րը՝ կիսել են Եգոր Զուբովիչն ու Ալեքսանդր Մակասը՝ 16-ական միավորով: Հովհաննիսյանը մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ: 10 խաղում նա լավագույնն է ճանաչվել, իսկ լավագույն եռյակում է եղել 24 անգամ՝ գործնականում յուրաքանչյուր հանդիպման արդյունքում: Առաջնության ավարտին Կամո Հովհաննիսյանը հեռանում է ակումբից, քանի որ նրա պայմանագիրն ավարտվում է: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |