Թուրքիայի դատախազությունը պահանջում է մեջլիսի հայազգի պատգամավոր, ԺԴԿ («Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության») անդամ Կարո Փայլանին զրկել պատգամավորի անձեռնմխելիությունից: Դատախազությունը նման պահանջագիր է ներկայացրել ընդհանուր առմամբ 121 պատգամավորի վերաբերյալ:
Թուրքիայի դատախազությունը մի շարք պատգամավորների նկատմամբ իրավական գործընթաց սկսելու նպատակով նրանց անձեռնմխելիությունը դադարեցնելու պահանջագրեր է ներկայացվել մեջլիսի ղեկավարությանը:
Կան պատգամավորներ, որոնց վերաբերյալ տարբեր գործեր հարուցելու նպատակով ներկայացվել են միանգամից մի քանի պահանջագրեր, հայտնում է Ermenihaber-y թուրքական Demokrathaber.org լրատվական կայքի վրա հղումով:
Ներկայացված պահանջագրերից 46-ը վերաբերում է գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ), մնացած 75-ը՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավորներին: 2 պահանջագիր է ուղարկվել ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի, ևս 3-ը՝ ԺԴԿ-ի համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի վերաբերյալ, որն արդեն այլ քրեական գործերի շրջանակներում զրկված է անձեռնմխելիությունից ու կալանավորվորված: