Ամերիաբանկը և FMO-ն կնքեցին $30 մլն վարկային պայմանագիր![]() 1 դեկտեմբերի 2017 - 10:33 AMT PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և Հոլանդիայի զարգացման բանկը (FMO) կնքեցին 30 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որի շրջանակներում ստացվող միջոցներն ուղղվելու են երիտասարդ ձեռներեցների փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորմանը: «Մենք բարձր ենք գնահատում մեր հին գործընկերոջ հետ հարաբերությունները, որոնք սկսվել են դեռևս 2009թ.: Այժմ ուրախությամբ հայտնում ենք նոր վարկային պայմանագրի կնքման մասին, որն ազդարարում է փոխշահավետ համագործակցության նոր փուլի մեկնարկը: ՓՄՁ-ների և մանրածախ բիզնեսի զարգացումն Ամերիաբանկի առաջնահերթ ռազմավարական ուղղություններից մեկն է: Մենք երիտասարդ ձեռներեցների և մանրածախ բիզնեսի մեջ մեծ ներուժ ենք տեսնում, ուստի վստահ եղեք, որ այս նոր վարկային միջոցները բարեհաջող կտեղաբաշխվեն», – նշեց Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նոյեմբերի 30-ին տեղի ունեցած ստորագրման արարողությունից հետո: FMO-ի ներդրումների գծով տնօրեն Լինդա Բրոյքհուզենը նշեց. «FMO-ն հպարտ է շարունակել իր սերտ և արդյունավետ փոխգործակցությունն Ամերիաբանկի հետ՝ աջակցելով Հայաստանի տնտեսության զարգացմանը: Այս նոր ֆինանսավորումը կնպաստի Ամերիաբանկի շարունակական աճին և երկրում նոր աշխատատեղերի ստեղծմանը»: Նոր վարկային միջոցների շնորհիվ Ամերիաբանկը կմեծացնի ՓՄՁ-ների վարկավորման ծավալը՝ նպաստելով նրանց զարգացմանը և ներքին ու արտաքին շուկաներում մրցունակության բարձրացմանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |