Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով: Այցը հետաձգվել է վրացական կողմի խնդրանքով:
Գիորգի Կվիրիկաշվիլիին Հայաստան էր ժամանելու դեկտեմբերի 1-ին վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով:
Այցը կկայանա Վրաստանի խորհրդարանի կողմից երկրի կառավարության կազմը հաստատելուց հետո, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Այցի շրջանակում նախատեսված էին Կվիրիկաշվիլիի հանդիպումներ Հայաստանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահի, Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ: Նախատեսված էր նաև նրա այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: