Հայկական կոսմետիկան Հարավային Կորեա և Հոնկոնգ է արտահանվում![]() 1 դեկտեմբերի 2017 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Կոսմետիկա արտադրող հայկական «Նաիրիան» ընկերության մոտ $10.000-ի առաջին՝ փորձնական խմբաքանակը դեկտեմբերի 1-ին կարտահանվի Հարավային Կորեա և Հոնկոնգ, այս մասին հայտնում է Հայաստանի զարգացման հիմնադրամի մամուլի ծառայությունը: Ընկերությունը ՀԶՀ-ի աջակցությամբ 2017-ի հուլիսին առաջին անգամ մասնակցել և արտահանման պատվեր է ստացել ԱՄՆ Lաս Վեգաս քաղաքում կայացած Cosmoprof North America 2017 միջազգային ցուցահանդեսին: Նմուշների ընտրությունից և ընթացակարգերի հստակեցումից հետո արտահանումները կիրականացվեն պարբերաբար և էապես մեծ ծավալներով։ «Հարավային Կորեան կոսմետիկայի բազմաթիվ ապրանքանիշերի հայրենիք է, իսկ կորեուհիները խստապահանջ են։ Ուրախ ենք, որ մեր կորեական գործընկերը մեծ վստահությամբ է գործակցում մեզ հետ», - ասել է «Նաիրիան» ընկերության համահիմնադիր և գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանը։ 2012-ից ընկերությունն աշխատում է Հայաստանի բնաշխարհի ռեսուրսներով, օգտագործվող բույսերը մշակում է օրգանական եղանակով սեփական դաշտային տնտեսությունում։ «Նաիրիանն» արդեն արտահանվում է ԱՄՆ, Ճապոնիա և Ռուսաստան։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |