Ինֆանտինո. Այն, որ ՌԴ-ն կարող է զրկվել Օլիմպիադային մասնակցելուց, ոչ մի կապ չունի ֆուտբոլի ԱԱ հետ![]() 1 դեկտեմբերի 2017 - 16:55 AMT PanARMENIAN.Net - 2018-ին Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման վրա չի ազդի այն փաստը, որ ռուսական թիմը կարող է զրկվել Փհենչհանում Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: Այդ մասին հայտարարել է ՖԻՖԱ նախագահ Ջաննի Ինֆանտինոն: «Չեմ հասկանում, ինչու ենք ընդհանրապես այդ մասին խոսում: Աշխարհի առաջնությունը դրա հետ ոչ մի կապ չունի: Ես արդեն խոսել եմ այդ մասին, մենք չենք ցանկանում շահարկել այդ թեման»,-ասել է նա՝ հավելելով, որ ՖԻՖԱ-ն ոչ մի դիտողություն չունի Ռուսաստանի հետ կապված, հայտնում է championat.com-ը: «Մենք ստուգում ենք բոլոր ֆուտբոլիստներին և մրցումների ժամանակ, և դրանցից դուրս՝ Եվրոյում, Համադաշնությունների գավաքում՝ թեստերը միշտ բացասական են եղել: Եթե ինչ-որ մեկը մի օր կխախտի, այն ժամանակ էլ կխոսենք: Սակայն, բարեբախտաբար, այստեղ ասելիք չկա»,-ասել է նա: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |