1 դեկտեմբերի 2017 - 18:40 AMT
Հեռահաղորդակցության ոլորտի եկամուտները շարունակում են անկում ապրել

Հայաստանում 2013-2016 թվականներին հեռահաղորդակցության ոլորտի հասույթը կայուն անկում է գրանցել: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2016-ին ոլորտի հասույթը կազմել է 143 մլրդ 18 մլն դրամ՝ 2013-ի 173 մլրդ 731 մլն դրամի նկատմամբ գրանցելով 17,7% անկում:

2015-ին ոլորտի հասույթը կազմել է 160 մլրդ 158 մլն դրամ, 2014-ին՝ 171 մլրդ 589 մլն դրամ:

2017-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին հեռահաղորդակցության ոլորտն ունեցել է 113 մլրդ 321 մլն դրամ հասույթ, ինչը մոտ 25%-ով քիչ է 2013 թվականի հաշվետու ժամանակահատվածի 142 մլրդ 861 մլն դրամից: