Nike-ն աշխարհում առաջին սպորտային հիջաբը վաճառքի է հանել![]() 2 դեկտեմբերի 2017 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Nike ընկերությունը վաճառքի է հանել Pro Hijab կոչվող առաջին սպորտային հիջաբը, այդ մասին հայտնում է HypeBae կայքը: Ընկերությունը 2017-ի մարտին հայտարարել էր, որ մուսուլման կին մարզիկների համար հատուկ սպորտային հիջաբ է ստեղծել է: Ներկայացված են սպորտային հիջաբի երկու չափսի և գույնի՝ սև և օբսիդիանի գույն, մոդելներ: Ընկերությունը նախատեսում է նաև արտադրել սպիտակ և մոխրագույն մոդելները: $35 դոլար արժողությամբ հիջաբն առայժմ հասանելի է միայն ապրանքանիշի առցանց խանութում: Այն խանութներում կդրվի վաճառքի 2018-ի հունվարից: Սպորտային հիջաբի գովազդային արշավում հանդես են եկել բռնցքամարտիկ Զեյնա Նասարը, գեղասահորդուհի Էգրաթի Զահրա Լարին, ծանրամարտիկ Ամնա ալ-Հադադը և այլ հայտնի մուսուլման կին մարզիկներ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |