// IP Marketing video - START// IP Marketing video - END

11 ամսում խոշոր և միջին բիզնեսը 9%-ով ավելի հարկային եկամուտ է ապահովել

11 ամսում խոշոր և միջին բիզնեսը 9%-ով ավելի հարկային եկամուտ է ապահովել

PanARMENIAN.Net - 2017 թվականի 11 ամսում խոշոր և միջին հարկ վճարողների հարկային եկամուտները 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 39,9 մլրդ դրամով կամ 9%-ով: Այս մասին հայտարարել է ՀՀ ԿԱ ՊԵԿխոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետ Արմեն Սաֆարյանը:

«Նախորդ տարի ցուցանիշը մոտ 443 մլրդ դրամ էր, իսկ այս տարի կազմում է ավելի քան 483 մլրդ դրամ: Ընդ որում, 2017-ի 11 ամսում հարկային գերավճարները նվազել են 4,7 մլրդ դրամով, ինչը հաշվի առնելու դեպքում 2017-ի հարկային եկամուտների աճը կազմում է ավելի քան 61 մլրդ դրամ կամ 13,8%»,- ասել է Սաֆարյանը:

Ըստ նրա՝ 2016-ի դեկտեմբերի 1-ից մինչև 2017-ի. դեկտեմբերի 1-ը բոլոր հարկատեսակների և վճարների գծով գերավճարների հանրագումարը նվազել է 13,7 մլրդ դրամով կամ 7,3%-ով: Այս տարվա 11 ամիսների ընթացքում վարչարարության արդյունքում հնարավոր է եղել հարկ վճարողների հարկային պարտավորությունները՝ ապառքները, կրճատել 5,8 մլրդ դրամով կամ 36,3%-ով:

 Ուշագրավ
ՀՀ-ում տնտեսությունը կտրուկ աճ է արձանագրել արդյունաբերության արագ աճի և պղնձի գների աճի պայմաններում, ասվում է զեկույցում
Ըստ ՀԲ, պատճառն այլոց բարեփոխումների ավելի բարձր տեմպն է
ՀՀ ՏՄՊՊՀ վիճակագրական տվյալների համաձայն՝ նորզելանդական կարագի գինը բարձրացել է 38%-ով՝ 2017-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին 1 կգ համար կազմելով 3842 դրամ
Ընկերությունն այժմ թեյի 4 տեսակ է արտադրում՝ ուրցի, դաղձի, ուրցի և դաղձի, սրոհունդի, երիցուկի և ուրցի: