ՀՀ-ում կան դժվարանցանելի ճանապարհներ, տեղ-տեղ մերկասառույց է![]() 7 դեկտեմբերի 2017 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Դեկտեմբերի 7-ին՝ կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումներն աստիճանաբար կդադարեն, դրանք կպահպանվեն միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում։ Դեկտեմբերի 8-ին կրկին շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն։ Դեկտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը, Վարդենյաց լեռնանցքը և Ջաջուռի լեռնանցքը: Ապարան-Ծիլքար, Թալին-Լանջիկ, Վանաձոր-Ստեփանավան, Նոյեմբերյան-Կիրանց ավտոճանապարհներին, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում և Գեղարքունիքի մարզում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզում, Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն: Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` նախարարությունը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների և 30-ից ավել նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |