Նալբանդյան. Երուսաղեմում դարերով հայեր են ապրում, հետևում ենք զարգացումներին![]() 7 դեկտեմբերի 2017 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանըուշադրությամբ է հետևում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին:Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Երուսաղեմում առկա է բազմադարյա հայկական ներկայություն, հարուստ հայկական պատմա-մշակութային ժառանգություն։ Հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկը: Բնականաբար, մենք ուշադրությամբ ենք հետևում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին», - ասել է Նալբանդյանը: Նրա խոսքով՝ Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է և կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում: Դեկտեմբերի 6-ին ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել, որով կոչ է արվում դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխել և կարգավորել արաբա-իսրայելյան հակամարտությունը 2 պետությունների սկզբունքի հիման վրա: Փաստաթղթին կողմ է քվեարկել 100 սենատոր:Բանաձևը հաստատում է 1995-ի օրենքի դրույթը ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ, որի կատարումը կես տարին մեկ հետաձգվում էր: Այն պարտադիր չէ կատարման համար, սակայն արտահայտում է ԱՄՆ բարձրագույն օրենսդիր մարմնի տեսակետն այդ հարցի վերաբերյալ: 1967-ի 6-օրյա պատերազմի արդյունքում Իսրայելը հսկողություն սահմանեց Արևելյան Երուսաղեմի հանդեպ, օրենսդրորեն այն անջատելով Հորդանանի Արևմտյան ափից և իր ինքնիշխանությունը հայտարարեց միավորված Երուսաղեմում: Պաղեստինցիները չեն ընդունում այդ որոշումը և քաղաքը համարում են իրենց մայրաքաղաքը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |