// IP Marketing video - START// IP Marketing video - END

Բեթղեհեմում մարել են սուրբծննդյան լույսերը՝ բողոքելով Երուսաղեմի հարցում ԱՄՆ որոշման դեմ

Բեթղեհեմում մարել են սուրբծննդյան լույսերը՝ բողոքելով Երուսաղեմի հարցում ԱՄՆ որոշման դեմ

PanARMENIAN.Net - Պաղեստինցիները մարել են Բեթղեհեմի Սբ Ծննդյան տաճարի մոտ կանգնեցված գլխավոր տոնածառի լույսերը: Ըստ Աստվածաշնչի, հենց այդ վայրում է ծնվել Հիսուս Քրիստոսը:

Մարել են նաև Ռամալլահի տոնածառի լույսերը՝ դա Պաղեստինի նախկին առաջնորդ Յասիր Արաֆատի գերեզմանի հարևանությամբ է, գրում է ՌԻԱ Նովոստին The Jerusalem Post-ի վրա հղումով:

Ինչպես պարզաբանել է տեղի իշխանությունների ներկայացուցիչ Ֆադի Գաթասը, դա արվել է որպես բողոքի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ, որով Երուսաղեմը ճանաչվել է Իսրայելի մայրաքաղաք: Դեռևս հայտնի չէ, թե դեկտեմբերի 24-ին՝ կաթոլիկների Սբ Ծննդյան նախօրեին, արդյոք կրկին կվառվեն լույսերը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ժամանակն է պաշտոնապես ճանաչել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք: Թրամփը նաև փաստաթուղթ է ստորագրել ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ: Նախագահի հայտարարությունը պաղեստինցիների բողոքի զանգվածային ցույցերի պատճառ է դարձել:

 Ուշագրավ
Ադրբեջանում աշխատունակ 4,6 մլն բնակչության միայն 32%-ը մասնագիտություն ունի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 11-ի վաղ առավոտյան ժամանել է Սիրիայի Հմեյմիմում գտնվող ռուսական ռազմակայան
Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փլատակների տակ դեռ մարդիկ կան
Ընդհանուր առմամբ, աստերոիդի այսքան մոտ թռիչքը նշանակում է, որ ապագայում հնարավոր են էլ ավելի սերտ մոտեցումներ, որոնք նաև կարող են սպառնալ բախումներով