// IP Marketing video - START// IP Marketing video - END

Քամանչան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում՝ որպես Իրանի և Ադրբեջանի մշակույթի նմուշ

Քամանչան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում՝ որպես Իրանի և Ադրբեջանի մշակույթի նմուշ

PanARMENIAN.Net - Քամանչան ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում որպես Իրանի և Ադրբեջանի մշակույթի նմուշ: Այդ մասին ասվում է կազմակերպության պաշտոնական էջում:

ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով միջկառավարական հանձնաժողովի ամենամյա նստաշրջանն ընթանում է դեկտեմբերի 4-9-ը Հարավային Կորեայի Չեջուդո կղզում:

«Հարավային Կորեայում անցնող կազմակերպության 12-րդ նստաշրջանում Իրանի և Ադրբեջանի կողմից համատեղ ներկայացված «Քամանչա լարային երաժշտական գործիքի պատրաստումը և նվագելու արվեստը» փաստաթուղթը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հայկական քոչարին և «ադրբեջանական» տոլման նույնպես ընդգրկվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում:

 Ուշագրավ
2007-ին Իսրայելն ու Ադրբեջանը $1,6 մլրդ-ի զենքի պայմանագիր են կնքել
Սպասվում է, որ դրանք պաշտոնապես կներկայացվեն հունիսի 26-ին
Քննարկումը կայանալու էր հունիսի 12-ին, սակայն Իսրայելի օրենսդիր մարմինը տեղափոխեց քննարկումը