// IP Marketing video - START// IP Marketing video - END

Արամ Ա-ն մերժում է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ մոտեցումը

Արամ Ա-ն մերժում է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ մոտեցումը

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը մերժում է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ մոտեցումը: Այդ մասին կաթողիկոսը հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ հետ հանդիպմանը՝ գլխավորելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ազգային ընդհանուր ժողովի պատվիրակությունը:

Արամ Առաջինը նաև առանձնազրույց է ունեցել Աունի հետ:

Արամ Առաջինը հավելել է, որ ԱՄՆ մոտեցումը չի համապատասխանում միջազգային օրենքին, արդարության և պատմական իրողությանը: Լիբանանի նախագահն այս հարցում համակարծիք է եղել վեհափառի հետ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ժամանակն է պաշտոնապես ճանաչել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք: Թրամփը նաև փաստաթուղթ է ստորագրել ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ: Նախագահի հայտարարությունը պաղեստինցիների բողոքի զանգվածային ցույցերի պատճառ է դարձել:

 Ուշագրավ
«Վատ չի հնչում: Այս տարի երևի չստացվի, բայց հաջորդ տարի կգտնենք հարմար ժամանակ և հնարավորութոյուն»,-ասել է Յունկերը
Հայտարարությունը ստորագրել են նաև Ուկրաինան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Չեխիան և Մեծ Բրիտանիան
Ցեղասպանության ճանաչման համար շարժմանը սատարում են կոալիցիոն կառավարության անդամները