Թիլերսոն. ԼՂ կարգավորման հարցում ԱՄՆ-ն սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին![]() 7 դեկտեմբերի 2017 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնը սատարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: «ԱՄՆ-ն սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին՝ ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Սուբստանտիվ առաջընթացի կարելի է հասնել քաղաքական կամքի առկայության դեպքում»,-հայտարարել է Թիլերսոնը Վիեննայում՝ ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի ամենամյա նիստում: «Մենք ողջունում ենք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպման արդյունքում ձեռք բերված որոշումը այդ ուղղությամբ գործընթացներն արագացնելու վերաբերյալ»,-ասել է նա, հայտնում է Ինտերֆաքս-Ադրբեջանը: Թիլերսոնը գոհունակություն է հայտնել այն առնչությամբ, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պարտավորություններ են ստանձնել՝ ուղղված բանակցությունների ինտենսիֆիկացմանը և շփման գծում լարվածության նվազեցմանը: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպման,՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու մինչ օրս հնարավոր չի եղել առաջընթաց արձանագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ բանակցային գործընթացում, ասել է, որԱդրբեջանի անզիջողական դիրքորոշումը լուրջ խոչընդոտ է խաղաղ գործընթացի առաջմղման համար և մեծապես նպաստում է ստատուս քվոյի պահպանմանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |