Մեսսի. Երազում եմ Արգենտինա վերադառնալ, բայց այնտեղ կողոպտելու համար կարող են սպանել![]() 7 դեկտեմբերի 2017 - 17:20 AMT PanARMENIAN.Net - «Բարսելոնայի» հարձակվող, հայտնի արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հերթական անգամ հաստատել է, որ կցանկանար ավարտել կարիերան «Նյուելս Օլդ Բոյզում»: «Շատ տհաճ է տեսնել, որ Արգենտինայում կարող են սպանել՝ կողոպտելու նպատակով: Ես բազմիցս եմ ասել, որ երազում եմ «Նյուելս Օլդ Բոյզի» մասին, սակայն չգիտեմ, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,-ասել է նա, գրում է Eurosport-ը Marca-ի վրա հղումով: Նա հավելել է, որ ցանկանում է, որ իր երեխաները հանգիտս պայմաններում մեծանան և վայելեն անվտանգ կյանքը: Մեսսին 2017-ի նոյեմբերին երկարացրել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը մինչև 2021թ.: Նա երկու որդի ունի: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |