Կարլ Մանչինիի «Արցախի կանայք» ֆոտոնախագիծը՝ Marie Claire France ամսագրում

Կարլ Մանչինիի «Արցախի կանայք» ֆոտոնախագիծը՝ Marie Claire France ամսագրում

PanARMENIAN.Net - Իտալացի լուսանկարիչ Կարլ Մանչինիի «Արցախի կանայք» խորագիրը կրող ֆոտոնախագիծը հրապարակվել է Marie Claire France ամսագրում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է լուսանկարիչը:

Կարլ Մանչինին գրառման մեջ շնորհակալություն է հայտնում արցախցի իր ընկերներին, որոնք օգնել են իրեն Արցախ ուղևորության ընթացքում:

«Ես երախտապարտ եմ այս երկրի գեղեցիկ, հպարտ կանանց, որոնք ընդմիշտ իմ սրտում են», - գրում է լուսանկարիչը:

2016-ի հունիսին Իտալացի լուսանկարիչը «Անկախության և խաղաղության մասին երազելով» խորագրով ֆոտոռեպորտաժ էր հրապարակել, որում Արցախի կանայք էին: Լուսանկարների մեկնաբանություններում Echo Photojournalism-ի լուսանկարիչը պատմում էր ղարաբաղյան հակամարտության մասին, որն արդեն քառորդ դար է շարունակվում է, և, մասնավորապես, անդրադարձել էր Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային Արցախի դեմ 2016-ի ապրիլին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---