Nokia-ին ՀՀ-ում գիտահետազոտական լաբորատորիա հիմնելու առաջարկ է արվել![]() 11 դեկտեմբերի 2017 - 16:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Nokia-ի Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի հետ հարաբերությունների կառավարման ղեկավար Օլաֆ Շուլցի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն առաջարկել է ընկերությանը Հայաստանում գիտահետազոտական (R&D) լաբորատորիա ստեղծել: Այս մասին հայտնում է նախարարության լրատվական ծառայությունը: Վահան Մարտիրոսյանը հույս է հայտնել, որ առաջիկայում ընկերության ներկայացվածությունը Հայաստանում կլինի ոչ միայն հեռահաղորդակցության, այլև թվային ենթակառուցվածքների ոլորտում։ Նախարարը նաև ցանկություն է հայտնել, որ ընկերությունը մասնակցի Հայաստանում 5G ծածկույթ ներդնելու ծրագրին: Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ տրանսպորտային թվային համակարգ ներդնելու Nokia-ի փորձը։ Մարտիրոսյանին ներկայացվել են Հայաստանում ընկերության հեռանկարային գործունեության շրջանակները և այն ծրագրերը, որոնց ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |