ՀՀ այցելող ռուսաստանցի զբոսաշրջիկներն ավելացել են 32%-ով

ՀՀ այցելող ռուսաստանցի զբոսաշրջիկներն ավելացել են 32%-ով

PanARMENIAN.Net - Ռուսաստանից դեպի Հայաստան զբոսաշրջությունը 2017-ին աճել է մեկ երրորդով: Այդ մասին հայտնում է ՏուրՍտատ գործակալությունը, որը կազմել է 2017-ին ռուս զբոսաշրջիկների նախընտրած երկրների վարկանիշը՝ ըստ 2017-ի 9 ամսում ՌԴ-ից արտերկիր արտագնա զբոսաշրջային ուղևորությունների վիճակագրության:

Այդպես, զբոսաշրջությունը Ռուսաստանից Հայաստան աճել է 32%-ով՝ հասնելով 279.000 ուղևորության, իսկ արտագնա զբոսաշրջային ուղևորությունները Ռուսաստանից ընդհանուր առմամբ աճել են գրեթե մեկ երրորդով՝ 2017-ի 9 ամսում հասնելով 31 միլիոնի:

Ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած երկրների ցանկում Հայաստանը 27-րդ տեղում է:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ-ն 2017-ի լավագույն ուղղությունն է Մոսկվայից գործարար զբոսաշրջության համար: Մոսկվայում տեղի է ունեցել BBT (Buying Business Travel) Russia & CIS Awardմիջազգային մրցանակի հանձնման արարողությունը, որը շնորհվում է գործարար զբոսաշրջության ոլորտում զգալի հաջողությունների համար: Մրցույթում Հայաստանը ներկայացված էր «ОК Հայաստան» զբոսաշրջային նախագծով,

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---