ՀԱԷԿ-ը նոր տուրբոգեներատոր է ստացել «Ռուսատոմ սերվիսից»![]() 12 դեկտեմբերի 2017 - 12:55 AMT PanARMENIAN.Net - «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը դեկտեմբերի 10-ին ավարտել է ՀԱԷԿ-ի համար նախատեսված 2 տուրբոգեներատորից մեկի տեղափոխումը Մեծամոր: Սանկտ Պետերբուրգում արտադրված սարքավորման տեղափոխումը 2 փուլով է իրականացվել՝ ծովով մինչև Փոթի և այնտեղից ցամաքային ճանապարհով մինչև Հայկական ատոմակայան: Նոր ագրեգատը պետք է տեղադրվի հնի փոխարեն, որը պատրաստվել էր դեռևս 1970-ականների ավարտին: Տուրբոգեներատորի հետ միասին կփոխանակվեն օժանդակ համակարգերը՝ դա նախագծի վրա աշխատանքի առանձնահատկություններից մեկն է: Տուրբոգեներատորը պատրաստվել է ռուսական «Սիլովիե մաշինի» էներգամեքենաշինական ընկերությունում, որը մտնում է տեղադրված սարքավորումների ծավալով աշխարհի առաջատարների առաջին տասնյակի մեջ: Ըստ 2016-ի դեկտեմբերին ստորագրված պայմանագրի, «Սիլովիե մաշինի» ընկերությունը պետք է ՀԱԷԿ-ի արդիականացվող բլոկի համար 2 կոմպլեկտային տուրբոգեներատոր պատրաստի, որոնց նվազագույն հզորությունը 236 ՄՎտ է, գրգռման համակարգերի և տեխնոլոգիական հսկողության հետ միասին: Ընդ որում, աշխատանքների ծավալի մեջ է ներառված նաև սարքավորւմների մոնտաժն ու կարգաբերումը: Երկրորդ գեներատորը ՀԱԷԿ-ը կստանա 2018-ի դեկետմբերին: Մշակվել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի սարքավորումների և համակարգերի արդիականացման նախագիծը, ինչպես նաև կհիմնավորվի չփոխարինվող ու չվերականգնվող սարքավորումների հետագա շահագործման հնարավորությունը: Կատարվել է ավելի քան 4500 միավոր սարքավորումների, համակարգերի և բաղադրիչների զննում, ինչի արդյունքում հաստատվել է ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հնարավորությունը՝ սահմանված պայմաններով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |