ՄԱԿ. Հայաստանի ՀՆԱ-ն 2017-ին կանխատեսվում է 5,8%![]() 12 դեկտեմբերի 2017 - 17:20 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ը Հայաստանի տնտեսության աճ է կանխատեսել 2017-ին մինչև 5,8%: Այդ մասին ասվում է ՄԱԿ Տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի զեկույցում, որտեղ հղում է արվում ՀՀ հայտարարած տնտեսական ակտիվության դինամիկ ցուցանիշներին: Ըստ «Համաշխարհային տնտեսական վիճակն ու հեռանկարները - 2018» զեկույցի, ՀՀ տնտեսության աճը 2018-ին կկազմի 3,8%, իսկ 2019-ին՝ 3,6%: 2016-ի զեկույցում ՄԱԿ-ը ՀՀ համար կանխատեսել էր ՀՆԱ 2,7% աճ, իսկ 2018-ի համար՝ 3%: ՌԴ-ից դրամական փոխանցումների ծավալների վերականգնումը նպաստում է Կովկասում և Կենտրոնական Ասիայում տնտեսական ակտիվության արագացմանը: ՀՀ-ում տնտեսությունը կտրուկ աճ է արձանագրել արդյունաբերության արագ աճի և պղնձի գների աճի պայմաններում, ասվում է զեկույցում: Մինչդեռ, Ադրբեջանում 2017-ին տնտեսության անկում է արձանագրվում 1%-ի չափով, ՌԴ-ում և Վրաստանում՝ ՀՆԱ աճ 1,8% և 4,8% համապատասխանաբար: Ըստ ՀՀ պետբյուջեի, ՀՆԱ աճը 2017-ին ծրագրված էր 3,2%, իսկ 2018-ին` 4,5%: Ըստ վերջին տվյալների, ՀԲ-ն տնտեսության աճ է կանխատեսում ՀՀ-ում 2017-ին մինչև 2.7%,ԱՄՀ-ն՝ մինչև 2.9%, Fitch-ը՝- 2.1%: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |