Ընդդիմությունը հերքում է Ամենայն հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջի մասին տեղեկատվությունը

PanARMENIAN.Net - Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբում կտրականապես հերքել են առանձին ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունը այն մասին, իբր ընդդիմադիր շարժման մասնակիցների կողմից առաջարկվել է փաստաթուղթ ստորագրել Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հեռացման մասին: Նախկին նախագահի շտաբում նշել են, որ նման տեղեկատվությունը ինչ-որ մեկի վառ երեւակայության արդյունք է: Չնայած քննադատություններին Կաթողիկոսի հասեցին, ով հանդես է եկել քաղաքական հայտարարություններով, ընդդիմությունը մտադիր չէր եւ չի անցկացնում նման հիմար քայլեր: Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ընդդիմությունը նախաձեռնել է Կաթոլիկոսի հրաժարականի պահանջի հարցով ստորագրահավաք, որը դարձել է պատասխան քայլ Կաթողիկոսի վերջին գործողություններին: Մասնավորապես, հանրահավաքի մասնակիցների շրջանում դժգոհություն է առաջացրել այն, որ Կաթողիկոսը, չնայած բազմաթիվ կեղծիքներին ընտրությունների ընթացքում, շնորհավորել է Սերժ Սարգսյանին Հայաստանի նախագահի պաշտոնին ընտրվելու առիթով, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---