Բանակցային գործընթացի արգելակման հիմնական պատճառն այն է, որ ԼՂՀ-ն չի մասնակցում բանակցություններին26 փետրվարի 2008 - 20:37 AMT PanARMENIAN.Net - «Բանակցային գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար հիմնական արգելքն այն է, որ ԼՂՀ-ն չի մասնակցում բանակցություններին: Այդ մասին Երեւանում հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նրա խոսքերով, ղարաբաղյան կողմը շահագրգռված է նրանում, որ Հայաստանը շարունակի իր մասնակցությունը բանակցային գործընթացին, քանի որ նման մասնակցությունն ապահովում է ներկայիս խաղաղությունը: «ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպման ընթացքում ղարաբաղյան կողմը հայտարարել է, որ հավատարիմ է խնդրի խաղաղ կարգավորմանը` հույս հայտնելով, որ ԵԱՀԿ գործող նախագահը կօգտագործի բոլոր հնարավորությունները եւ լիազորությունները որպես լիիրավ անդամ բանակցություններին ԼՂՀ մասնակցության վերաբերյալ ԵԱՀԿ 1994թ. Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշումը վերականգնելու համար: Մենք չենք համարում, որ ԵԱՀԿ ՄԽ-ն սպառել է իրեն, եւ շահագրգռված ենք նրանում, որ ՄԽ-ն եւ ԵԱՀԿ գործող նախագահը նպաստեն բանակցային ձեւաչափի վերականգնմանը»,-ասել է Սահակյանը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Ղարաբաղի ղեկավարությունը ուշադիր հետեւում է Կոսովոյի շուրջ ընթացող իրադարձություններին: «Եթե Կոսովոյի անկախության ճանաչումը միջազգային հանրության կողմից նպաստի ԼՂՀ ճանաչմանը, ապա մենք ուրախ կլինենք: Մենք հետեւում ենք Կոսովոյի շուրջ ընթացող գործընթացին, վերլուծում ենք իրադրությունը եւ համապատասխան եզրակացություններ անում»,-ընդգծել է ԼՂՀ նախագահը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |