Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները պատրաստվում էին գրավել Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը26 փետրվարի 2008 - 20:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության օպերատիվ տվյալներով, Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները պատրաստվում էին գրավել Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը (ՀՀՀ) Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղիղ եթեր ապահովելու համար: ԱԱԾ քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի թիվ 300 հոդվածով (պետական իշխանության բռնատիրում): Նույն հոդվածով երեկ բերման է ենթարկվել ոմն Կարեն Տեր-Ստեփանյանը, ով, ԱԱԾ-ի տվյալներով, մասնակցել է Ազատության հրապարակի հանրահավաքներին:Իր ցուցմունքներում, Կարեն Տեր-Ստեփանյանը ասել է, որ իրենք պետք է երթ կազմակերպեին հեռուստաաշտարակի ուղղությամբ եւ, հաշվի առնելով, որ այն թույլ է պաշտպանվում, պատրաստվում էին առանց որեւէ ջանքի ներխուժել շենքի տարածք եւ ուղիղ եթեր պահանջել Լեւոն Տեր-Պետրոսյանի համար: Քրեական գործի շրջանակներում եւս մի քանի մարդ է բերման ենթարկվել, առգրավվել է մեծ քանակությամբ զինամթերք. ատրճանակներ, ինքնաձիգներ, նռնակներ եւ զրահաբաճկոններ, հաղորդում է ԱԱԾ-ի մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |