Իրան-ԵԱՏՄ Արտոնյալ առևտրային համաձայնագիրը կստորագրվի 2018-ի հունվարի 21-ին![]() 14 դեկտեմբերի 2017 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Իրանի և ԵԱՏՄ-ի միջև բանակցվող Արտոնյալ առևտրային համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել 2018 թվականի հունվարի 21-ին: Այս մասին The Financial Tribune-ի փոխանցմամբ, հայտնում է Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ հարբերությունների գրասենյակը: «Ներառված են 200-250 ապրանքատեսակներ, որոնք կիրացվեն երեք տարվա ընթացքում», - ասել է գրասենյակի տնօրեն Բեհրուզ Հասան Օլֆաթը: Նա նշում է, որ բանակցությունները սկսվել են երկու տարի առաջ, իսկ 2017-ի ամռանը և աշնանը կողմերը համձայնության են եկել հանքարդյունաբերական, արդյունաբերական, գյուղատնտեսական ապրանքատեսակների շուրջ: «Իրանը 7 ամսում ԵԱՏՄ երկրներ է արտահանել մոտ $ 500 մլն-ի ապրանք, ներմուծել մոտ՝ $ 800 մլն-ի: Դրանք հիմնականում եղել են գյուղատնտեսական, դեղագործական, քիմիական արտադրատեսակներ և նավթ», -ասել է Օլֆաթը: Ավելի վաղ Իրանի Արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարար Մոջթաբա Խոսրոտաջը ասել էր, որ Իրանից ԵԱՏՄ արտահանվող ապրանքները լիովին ազատվում են մաքսատուրքից կամ դրանցից որոշների համար սահմանվող մաքսատուրքերի դրույքաչափը նվազում է մինչև 80%: Համաձայնագիրը նախաստորագրվել է 2017-ի հուլիսի 5-ին Երևանում: Photo. BelTA ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |