Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը՝ միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը՝ միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր

PanARMENIAN.Net - Պորտուգալիայի Անադիա քաղաքում ընթացող հեծանվահրապարակի միջազգային մրցաշարում Էդգար Ստեփանյանն արծաթե մեդալակիր է դարձել սկրեչ մրցաձևում։

Մ 23 տարեկանների պայքարում հայ հեծանվորդը զիջել է միայն պորտուգալացի Իվո Օլիվեիրային։

Էդգար Ստեփանյանը կարևոր վարկանիշային միավորներ է վաստակել։ Նա պայքարում է 2018 թ. Նիդերլանդներում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։

Դեկտեմբերի 16-ին Ստեփանյանը հանդես կգա էլիտ մրցաշարի (մեծահասակներ) սկրեչում, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---