27 փետրվարի 2008 - 17:30 AMT
Արեւմտյան երկրները մտադիր չեն Հայաստանում «նարնջագույն հեղափոխություն» կազմակերպել
Արեւմտյան երկրները Հայաստանում «նարնջգայուն հեղափոխություն» կազմակերպելու նպատակներ չունեն: «Արեւմուտքը Հայաստանում «նարնջագույն» հեղափոխության հարցով դրույքներ չի կատարել: Համենայն դեպս, ԱՄՆ-ն հաստատ չի վարվել այդպես»,- գտնվում է Վաշինգթոնի համաշխարհային ինստիտուտի ռուսական եւ ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինը: Վաշինգթոնում առանձին զրույցներ եւ քննարկումներ են եղել Հայաստանի ապագայի հարցով, ով ռուսամետ դիրքորոշում ունի, եւ դրա պատճառով ԱՄՆ-ն չեն ցանկանում սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ, գտնում է Զլոբինը, պահպանելով Սպիտակ Տան նման քաղաքականությունը տվյալ փուլում: Վաշինգթոնում, նրա խոսքերով, մեծ կասկածներ կան Հայաստանի նախագահական ընտրությունների արդարության եւ թափանցիկության առումով, սակայն ԱՄՆ-ն ոչինչ այդ առումով չեն ձեռնարկի: «Գուցե, ինչ-որ ցուցադրական քայլեր արվեն, սակայն մեծ հաշվով Հայաստաննն այսօր չի հանդիսանում վաշինգթոնյան առաջնային նպատակներից մեկը, համենայն դեպս Կովկասում»,- ասել է Նիկոլայ Զլոբինը:
Հայ ընդդիմության հուզումները, քաղաքագետի կարծիքով, կհանդարտվեն: «Սակայն այդ հուզումներն արդեն հասել են իրենց նպատակին. Հայաստանի իշխանություններն այսուհետ ստիպված կլինեն հաշվի առնել շատ լուրջ ընդդիմության առկայությունը: Իշխանությունները արդեն չեն կարողանա կառավարել Հայաստանը, ուշադրություն չդարձնելով չհամաձայնվողների վրա, նրանք չափազանց շատ են»,- նշել է Զլոբինը: Հայաստանը, վերլուծաբանների կարծիքով, անցումային շրջանում է գտնվում, եւ հանրությունը դեռեւս չի պայմանավորվել իր ներսում այն առումով, թե ինչն է նրանց համար գլխավորը, այն դեռ չի կառուցել իր շահերն ու գերակա խնդիրները: Սակայն միեւնույն ժամանակ, ամերիկացի քաղաքագետը Հայաստանի ներկա գործընթացը օգտակար է համարում: «Այդ խռովահույզ վիճակը օգնում է նորմալ ազգային էլիտա կառուցել եւ ազգային քննարկումներ կազմակերպել, որոնք ընթանում են այդ ամենի արդյունքում, օգնում են հասկանալ երկրի շահերը, Հայաստանում առողջ քաղաքականություն է հայտնվել եւ դա դրական բան է, քանի որ դրանով բնական ընտրություն է կատարվում»,- ասել է Զլոբինը, հաղորդում է Թրենդ ադրբեջանական գործակալությունը: