Մոուրինյո. Հնարարավոր է՝ Մխիթարյանը դաշտ դուրս գա «Բրիսթոլ Սիթիի» հետ խաղում![]() 19 դեկտեմբերի 2017 - 12:55 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ասել է, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է դաշտ դուրս գալ «Բրիսթոլ Սիթիի» հետ հանդիպման ընթացքում: Այս մասին հայտնում է ESPN կայքը: «Բրիսթոլ Սիթի»-«ՄՅՈւ» հանդիպումը կկայանա դեկտեմբերին 20-ին: «Հնարավոր է` Մխիթարյանը դաշտ դուրս գա», - ասել է պորտուգալացի մարզիչը: 28-ամյա հայ ֆուտբոլիստը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել նոյեմբերի 25-ին` «Բրայթոն էնդ Հոուվ Ալբիոնի» դեմ խաղում: Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Դորտմունդի «Բորուսիան» պատրաստ է առաջարկ ներկայացնել «Մանչեսթեր Յունայթեդին» Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և ՄՅՈւ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին վերադարձնելու վերաբերյալ: Լուրեր են շրջանառավել նաև, որ Հենրիխ Մխիթարյանը համաձայնվել է տեղափոխվել «Ինտեր»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |