Հետազոտություն. Հարուստների դրական էմոցիաներն ավելի եսակենտրոն են, քան աղքատներինը![]() 19 դեկտեմբերի 2017 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Շատ վաստակող մարդիկ դրական զգացմունքներ են ունենում՝ հենց իրենց անձի հետ կապված: Իսկ ով ավելի քիչ է վաստակում, ուրախանում է հարաբերություններով և այլոց հետ շփվելու հնարավորությամբ: Այսպիսի եզրակացության են եկել ԱՄՆ հոգեբանների ասոցիացիայի գիտնականները: Հետազոտությունը հրապարակվել է Emotion ամսագրում: Էքսպերիմենտից առաջ հեղինակներին հետաքրքրել է, թե իրոք հարստությունն ազդում է երջանկության, ոչ թե դրա առանձին բաղադրիչների վրա: Գիտնականները 1519 մարդ են հարցման ենթարկել՝ հարցնելով վաստակի չափի և հակվածությանը զվարճանքներին, կարեկցանքին, գոհունակությանը, ոգեշնչմանը, սիրուն և հպարտությանը: Համարվում է, որ հենց այս զգացմունքներն են երջանկության բաղադրիչները, գրում է Republic-ը: Սոցիալ-տնտեսական հատվածի վերին շեմում գտնվողներն ասել են, թե մեծապես հակված են սեփական անձի հետ կապված զգացողություններին, առաջին հերթին դա գոհունակությունն է և հպարտությունը: Իսկ նրանք, ովքեր սոցիալ-տնտեսական առումով ստորին օղակներում են, խոստովանել են, որ էմոցիաներ են ունենում այլ մարդկանց հետ կապված: Ցածր եկամուտով մարդիկ բարձր են գնահատում շրջապատող աշխարհի գեղեցկությունը: «Այս արդյունքները վկայում են, որ ունեցվածքը կապված չէ երջանկության հետ»,-ասել է հեղինակներից մեկը՝ դոկտոր Փոլ Փիֆը: Նա հավելել է, որ հարուստները վայելում են իրենց կարգավիճակն ու անձնական նվաճումները, իսկ փոքր եկամուտով մարդիկ ավելի շատ են երջանկություն գտնում հարաբերություններում կամ մերձավորների մասին հոգ տանելու մեջ: Փիֆը կարծում է, որ տարբերությունները կարող են կապված լինել բարձր եկամւոտով մարդկանց անկախության և ինքնաբավության ձգտման հետ: Իսկ ում եկամուտն ավելի փոքր է, աշխատում են կապեր ստեղծել այլ մարդկանց հետ՝ հետո նրանց աջակցությունը ստանալու համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |