Microsoft-ը ծալվող էկրանով սմարթֆոն է ստեղծում![]() 20 դեկտեմբերի 2017 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Microsoft ընկերությունն աշխատում է նոթատետրի տեսք ունեցող ծալվող էկրանով բջջային հեռախոս ստեղծելու ուղղությամբ: Այս մասին գրում է The Verge կայքը: Լուրեր են շրջանառվում, որ այն կարող է լինել ընկերության Surface Phone կոչվող սմարթֆոնը, որի թողարկման մասին արդեն տևական ժամանակ լուրեր են շրջանառվում: Բջջային սարքը գրքի պես մեջտեղից ծալվում է: Դրա միջոցով հնարավոր է գիրք կարդալ, ստուգել էլեկտրոնային փոստը: 2017-ին սկզբին լուրեր են շրջանառվել, որ ընկերությունը պատրաստվում է թողարկել ծալվող էկրանով հեռախոս: Ընկերությունը տեխնոլոգիական այս նորույթով փորձում է վերականգնել իր դիրքերը սմարթֆոնների համաշխարհային շուկայում: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |