Մխիթարյանը The Guardian-ի և Sky Sports-ի թոփ 100-ում՝ 3 տարվա վատագույն ցուցանիշով![]() 20 դեկտեմբերի 2017 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2017-ին ընդգրկվել է 100 լավագույն ֆուտբոլիստների միանգամից երկու ցանկում, որոնք կազմել են բրիտանական The Guardian-ը և Sky Sports-ը: The Guardian-ի աղյուսակում Մխիթարյանն անցնող տարում 92-րդ տեղն է զբաղեցրել, մինչդեռ 2016-ին 57-րդն էր, իսկ 2015-ին՝ 77-րդը: Աղյուսակը կազմվում է 63 երկիր ներկայացնող գործող և նախկին ֆուտբոլիստների, մարզիչների, փորձագետների քվեարկությանը հիման վրա: Sky Sports-ի վարկանիշում 28-ամյա հայ ֆուտբոլիստը նույնպես նահանջ է գրանցել. 2017-ին նա զբաղեցրել է 53-րդ տեղը, 2016-ին՝ 38-րդ, իսկ 2015-ին 17-րդ: «ՄՅՈւ» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանի խաղում նահանջ է նկատվում ելույթների մակարդակի առումով: Պորտուգալացի մարզիչը հաստատել է նաև, որ Մխիթարյանը չի մնալու ՄՅՈւ կազմում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |