Daily Mail. ՄՅՈւ-ն առնվազն $47 մլն կպահանջի Մխիթարյանի համար![]() 20 դեկտեմբերի 2017 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հանդեպ իտալական «Ինտեր» ակումբի հետաքրքրվածության ֆոնին անգլիական ՄՅՈւ-ն հայտարարել է, որ հայ ֆուտբոլիստին մտադիր է վաճառել առնվազն 47 մլն դոլարով: «Միլանի «Ինտերը» հայտարարել է, որ հետաքրքրված է Մխիթարյանին ձեռք բերելու հեռանկարով, սակայն հայ ֆուտբոլիստի համար 47 մլն դոլար պահանջելու ՄՅՈւ մտադրությունը կարող է ձախողել հունվարյան գործարքի պլանները»,-գրում է բրիտանական Daily Mail-ը: Պարբերականը նաև հիշեցրել է, որ Մխիթարյանը ՄՅՈւ վառ անհատականություններից է, սակայն տարաձայնություններ ունի ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ: Ըստ անգլիական ԶԼՄ-ների, Մխիթարյանը տարաձայնություններ ունի ՄՅՈւ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաստատել էր, որ պատրաստ է «խելամիտ» գնով վաճառել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: «Եթե խաղացողը երջանիկ չէ ակումբում, և մենք կարող ենք վաճառել նրան մեզ համար ընդունելի գնով, ապա երբեք չենք մերժի նրան» , - ասել էր պորտուգալացի մարզիչը: Ավելի վաղ The Independent-ը գրել էր, որ«Բորուսիան» ուզում է վերադարձնել Մխիթարյանին: Corriere dello Sport-ն իր հերթին հայտնել էր, որ Մխիթարյանը համաձայնվել է տեղափոխվել «Ինտեր»: Պարբերականի փոխանցմամբ, «Ինտերն» անում է ամեն ինչ՝ Մխիթարյանի տեղափոխության համար: Ակումբի ղեկավարությունն արդեն կապ է հաստատել 28-ամյա հայ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |