Ֆիզիկական ակտիվությունն օգնում է թողնել ծխելը

Ֆիզիկական ակտիվությունն օգնում է թողնել ծխելը

PanARMENIAN.Net - Բրիտանացի գիտնականները պարզել են, որ ֆիզիկական վարժանքներով կանոնավոր զբաղվելու դեպքում մարդն ավելի հեշտ է տանում ծխելուց հրաժարվելիս ի հայտ եկող երևույթները:

Հետազոտությունը հրապարակվել է British Journal of Pharmacology-ում:

Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ինչպես նշում են հետազոտման հեղինակները, ակտիվացնում է α7 նիկոտինային ացետիլհոլինային ռեցեպտորները: Այդ նյարդային վերջույթները գտնվում են գլխուղեղի հիպոկամպում և զգայուն են նիկոտինի ազդեցության հանդեպ:

Գիտնականները եկել են այդ եզրակացության մկների վրա փորձերի արդյունքում, սակայն ստացված արդյունքներն արդարացի են նաև մարդկանց համար, գրում է Lenta.ru-ն:

«Գիտնականները հաստատում են վարժանքների պաշտպանիչ ազդեցությունը, որոնք խոչընդոտում են ֆիզիկական կախվածության զարգացմանը, ինչը կարող է նպաստել ծխելուց հրաժարվելուն՝ նվազեցնելով տհաճ երևույթները»,-կարծում է համահեղինակ Ալեքսիս Բեյլին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---