Կառավարության և «ՎՖ Ուորլդվայդ Հոլդինգս» ընկերության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Այն ուղղված է Հայաստանի տարածքում աշխատող քաղաքացիների՝մեկ պատուհանի սկզբունքով սպասարկման միասնական կենտրոնների ստեղծման բնագավառում գործակցությանը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Կենտրոններում քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով պետական, ներառյալ՝ սոցիալական և համայնքային ծառայություններ են մատուցվելու:
Հուշագիրը ստորագրվել է վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ: Կառավարությունից, փաստաթուղթը ստորագրել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և «ՎՖ Ուորլդվայդ Հոլդինգս» ընկերության տարածաշրջանային տնօրեն Պրաբուդա Սեն: