Հայաստանում հայտարարվել է «Իմպիչմենտ» արմատական-ընդդիմադիր դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետախուզում

PanARMENIAN.Net - Արմատական ընդդիմության ղեկավարներից մեկը, Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմանկից, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, «Իմպիչմենտ» արմատական-ընդդիմադիր դաշինքի ղեկավար, հանրահավաքների ժամանակ գլխավոր հռետոր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net ի թղթակցին Ազգային անվտանգության ծառայությունում առկա աղբյուրից, երկու օր առաջ Փաշինյանին պատրաստվում էին ձերբակալել, սակայն նա թաքնվել է Ազատության հրապարակում հավաքվածների շարքերում: Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:



Երեւանում դատարանը բավարարել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը եւ «Նոր ժամանակներ» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է նշանակել երկամսյա կալանքը: Այդ մասին հայտարարել է Կարապետյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը: Արամ Կարապետյանը մեղադրվում է կեղծ ամբաստանության մեջ (Հայաստանի ՔՕ 333 հոդված) Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ վարչապետ Սերժ Սարգսյանի նկատմամբ, հաղորդում է Regnum-ը:



«Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանը փետրվարի 27-ին դիմել է Հայաստանի Սահմանադրական դատարան Հայաստանում փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկելու հայցով:



Ինչպես հաղորդում է ՀՀ Ոստիկանության մամլո ծառայույունը, կալանավորվել են փետրվարի 24-ին բերման ենթարկված ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներ Արսեն Ասատրյանն ու Մարատ Բաղդասարյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---