ՀՀ-ն ՄԱԿ-ում Ղրիմի հարցում սատարել է Ռուսաստանին![]() 20 դեկտեմբերի 2017 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը դեմ է քվերակել Ղրիմի վերաբերյալ Ուկրաինայի ներկայացված բանաձևին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում: Այդ մասին ասվում է ՄԱԿ հաղորդագրության մեջ: Ուկրաինան «Մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը Ղրիմի Ինքնավար Մարզում և Սևաստոպոլ քաղաքում» բանաձևը ներկայացրել էր 30 երկրի հետ համահեղինակությամբ: Փաստաթղթի վերաբերյալ քվեարկությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ին: Բանաձևին կողմ է քվեարկել 70 պետություն, դեմ՝ 26: Դեմ քվեարկողների թվում են Հայաստանը, ՌԴ-ն, Բելառուսը, Բոլիվիան, Վենեսուելան, Հնդկաստանը, Չինաստանը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Սերբիան, Տաջիկստանը, Ուզբեկստանը և ՀԱՀ-ը: Ձեռնպահ է մնացել 76 պետություն: Բանաձևի տեքստում Ռուսաստանը կոչված է «օկուպացնող տերություն», իսկ Ղրիմը՝ «ժամանակավորապես օկուպացված» տարածք: Ղրիմի վերաբերյալ բանաձևը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի քվեարկությանն է դրվում արդեն երկրորդ տարին անընդմեջ: 2016-ի դեկտեմբերին բանաձևին կողմ էր քվեարկել 70 պետություն, դեմ՝ 26-ը, այդ թվում նաև Հայաստանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |