Այվազովսկու ցուցահանդեսը մոտ 44.000 այցելու է ունեցել![]() 20 դեկտեմբերի 2017 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային պատկերասրահը և մասնաճյուղերը 2017-ին ունեցել են մոտ 80. 000 այցելու, որից մոտ 44.000 այցելել է դիտելու Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀԱՊ տնօրեն Արման Ծատուրյանը՝ հավելելով, որ 2017 թվականը Հայաստանի ազգային պատկերասրահն ամփոփում է դրական գնահատականով։ Այվազովսկու ծննդյան 200-մայակին նվիրված ցուցահանդեսը կգործի մինչև հունվարի 15-ը: «Տարեց աշխատակիցները ոգևորված էին, երբևէ այսքան այցելու չէին տեսել։ 2017-ի հունվարի 3-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի ազգային պատկերասրահը և 12 մասնաճյուղն ունեցել են մոտ 80.000 այցելու, որից 43. 529-ը այցելել է դիտելու Հովհաննես Այվազովսկու «Արարում» ցուցահանդեսը։ Կրթական ծրագրերին մասնակցել է 5-16 տարեկան այցելուների 219 խումբ՝ մոտ 3.000 մասնակից»,- ներկայացրել է Արման Ծատուրյանը, հայտնում է Panorama.am-ը։ «Այն սանդղակը, որ դրել էինք Հայաստանից դուրս հայկական մշակույթը քարոզելու հետ կապված, մեզ ինչ-որ չափով հաջողվել է հասնել դրան»,- նշել է նա։ 2017-ին ազգային պատկերասրահը ցուցադրություն է ունեցել Միլանի Mudes թանգարանում, Մոսկվայի Ռուսական իմպրեսիոնիզմի, Հրեական թանգարաններում, ինչպես նաև Տրետյակովյան պետական պատկերասրահում, Բելառուսի ազգային պատկերասրահում։ Արման Ծատուրյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում ՀԱՊ-ում 12 խոշոր ցուցահանդես է բացվել. «Այս տարի պատկերասրահում բացված ցուցահանդեսների թվում են եղել «Լվովի հայկական տաճարի վերածնունդը, որը կազմակերպվել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության հետ միասին, «100 կտավ» ցուցահանդեսը՝ IDEA հիմնադրամի հետ համատեղ, Արա Շիրազի հետահայաց ցուցահանդեսը»,- ասել է տնօրենը։ Ծատուրյանը հայտնել է նաև, որ պատկերասրահի մասնաճյուղերում իրականացվել է 42 միջոցառում, «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում` 14 շրջիկ ցուցահանդես։ Պատկերասրահի տնօրենը հավելել է, որ 2017-ի մայիսից գործում է պատկերասրահի առցանց խանութը, որտեղ ներկայացված են թանգարանի հրատարակած գրքերն ու թողարկված հուշանվերները։ Հայաստանի ազգային պատկերասրահում աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Հովհաննես Այվազովսկի. Արարում» ցուցահանդեսում ներկայացված է մեծ ծովանկարչի 52 գեղանկարչական, 26 գրաֆիկական և տասնյակից ավելի այլ աշխատանքներ: Ցուցահանդեսում ներկայացված է նաև Այվազովսկու ամենահանրահայտ ստեղծագործություններից մեկը՝ «Քաոս․ աշխարհի արարումը» խորագրով կտավը, որը երբեք Հայաստանում չէր ցուցադրվել: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |