Շերվուդ. Գվարդիոլան կցանկանար իր թիմում տեսնել Մխիթարյանին![]() 21 դեկտեմբերի 2017 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Թիմ Շերվուրդը կարծում է, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կցանկանար իր թիմի շարքերում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Ըստ Շերվուդի, ՄՅՈւ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ճիշտ չի օգտագործում Մխիթարյանի ունակությունները: «Տոտենհեմի» մարզչին վրդովեցրել է այն փաստը, որ հայ ֆուտբոլիստը երկար ժամանակ է խաղադաշտ դուրս չի գալիս ՄՅՈւ կազմում, գրում է Daily Star-ը: «Կարծում եմ, Մխիթարյանը ՄՅՈւ այն մի քանի խաղացողներից է, ում Գվարդիոլան կցանկանար հրավիրել «Մանչեսթեր Սիթի»: Անկասկած, նա համապատասխանում է Խոսեպի խաղային համակարգին՝ ստանալ գնդակը, շրջադարձ անել, շրջանցելով առաջ գնալ»,-ասել է Շերվուդը: Դեկտեմբերի 20-ին Մխիթարյանը ՄՅՈւ կազմում 69-րդ րոպեին փոխարինել է հարձակվող Զլատան Իբրահիմովիչին «Բրիսթոլ Սիթիի» հետ խաղում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել է 1:2 հաշվով: Դրանից առաջ վերջին անգամ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել նոյեմբերի 25-ին՝ «Բրայթոնի» հետ խաղում: Լուրեր են շրջանառվում, որ այդ խաղից հետո Մխիթարյանը վիճաբանություն է ունեցել Մոուրինյոյի հետ: ՄՅՈւ կազմում Մխիթարյանը 13 գոլի հեղինակ է դարձել 58 խաղում ՝բոլոր մրցաշարերում: Նրա պայմանագիրն ակումբի հետ սպառվում է 2020-ի ամռանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |