Գարիկ Մարտիրոսյանը հուշամեդալ է ստացել է Երևանի քաղաքապետից

Գարիկ Մարտիրոսյանը հուշամեդալ է ստացել է Երևանի քաղաքապետից

PanARMENIAN.Net - Հայտնի հումորիստ, Comedy Club-ի համահեղինակ Գարիկ Մարտիրոսյանն արժանացել է Երևանի քաղաքապետարանի «Արգիշտի Առաջին» հուշամեդալին: Այդ մասին Instagram-ի իր էջում է հայտնել հայտնի շոումենի կինը՝ Ժաննա Լևինան:

Մեդալը Մոսկվայում նրան է հանձնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հուշամեդալը շնորհվել է հեռուստատեսության ոլորտում զգալի ավանդի և Երևանի ու Մոսկվայի միջև համագործակցության զարգացմանն աջակցելու համար:

«Սա Գարիկի առաջին պետական պարգևն է: Հպարտանում եմ քեզանով: Դու ընտանիքի հպարտութունն ես, Երևանի ու Հայաստանի հպարտությունը: Դու քո ժողովրդի արժանի զավակն ես և արդեն 21 տարի է փառաբանում ես քո երկիրն ու նպաստում ոչ միայն Երևանի ու Մոսկվայի, այլև Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության զարգացմանը»,-ասվում է Լևինայի գրառման մեջ:

Գարիկ Մարտիրոսյանը ծնվել է Երևանում: Ավարտել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը և ստացել նյարդաբան-թերապևտի որակավորում: Երեք տարի աշխատել է մասնագիտությամբ: 1993-2002 թվականներին խաղացել է «Նոր հայեր» ՈւՀԱ թիմում, 1997 թվականից հանդիսացել է թիմի կապիտանը: Ներկայումս բնակվում է Ռուսաստանում և աշխատում է ՏՆՏ հեռուստաալիքում, հայտնի հումորիստ է և հաղորդավար, հայտնի Comedy Club-ի համահեղինակ: 2017-ի հոկտեմբերից Ռուսաստանի առաջին հեռուստաալիքով կրկին հեռարձակվում է «Պրոժեկտորպերիսխիլտոն» հաղորդումը Մարտիրոսյանի մասնակցությամբ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---