Հայաստանի հրեական համայնքը շնորհավորել է Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում հաղթանակի առիթով

PanARMENIAN.Net - Հայաստանի հրեական համայնքը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու առթիվ: Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի PanARMENIAN.Net ում ստացված շնորհավորական ուղերձում, մասնավորպես, ասվում է. «Հարգարժան Սերժ Ազատի, Հայաստանի Հրեական համայնքի խորհրդի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի նախագահ ընտրվելու առիթով: Մենք բարձր ենք գնահատում Ձեր գործունեությունը ի բարորություն հանրապետության եւ հուսով ենք, որ Զեր ղեկավարությամբ երկիրն էլ ավելի կծաղկի եւ մենք կապրենք քաղաքակիրթ, ժողովրդավարական եւ հանդուրժողական հասարակությունում: Զեզ եւ Զեր ընտանիքին մաղթում ենք առողջություն, երջանկություն եւ մեծ հաջողություններ»:



Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, Սերժ Սարգսյանին Հայաստանի նախագահի պաշտոնին ընտրվելու առթիվ շնորհավորել են նաեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհմեդովը, Իրանի նախագահ Ահմադի Նեժադը եւ Չինաստանի նախագահ Հու Ձինտաոն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---