Ռուսաստանյան նոր ավիափոխադրողը դեպի ՀՀ չվերթներ կիրականացնի![]() 23 դեկտեմբերի 2017 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Վերջերս հիմնադրված ռուսաստանյան «Ազիմուտ» ավիաընկերությունը մտադիր է 2018 թվականին չվերթներ իրականացնել ԵԱՏՄ երկրներ, այս թվում Հայաստան: Այս մասին ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ընկերության ռազմավարական զարգացման գծով տնօրեն Դմիտրի Զվոնարևը: 2017 թվականի սեպտեմբերին ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Պավել Ուդոդն առաջարկել էր լրացնել Դաշնության օդային օրենսգիրքը՝ ԵԱՏՄ երկներ թռիչքներ իրականացնելու թույլատվության նպատակով: Համաձայն օրենսգրքի՝ նոր հիմնադրված ավիաընկերությունը միջազգային չվերթներ իրականացնելու համար պետք է ներքին չվերթներ իրականացնի երկրում առնվազն երկու տարի: ՌԴ տրանսպորտի նախարար Մակսիմ Սոկոլովը հայտնել է, որ օրենսգրքում փոփոխություններ կատարելու որոշում է ընդունվել: «Այժմ մենք կարող ենք մեզ համարել միջազգային ավիափոխադրող՝ սահմանափակ աշխարհագրությամբ: Մենք կարող ենք չվերթներ իրականացնել ԵԱՏՄ երկրներ՝ Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան: Արդեն սկսել ենք միջազգային չվերթների նախապատրաստական աշխատանքները, և պլանավորում ենք թռիչքների մեկնարկը տալ 2018-ին», - ասել է Դմիտրի Զվոնարևը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |