Falcon 9 կրիչ հրթիռը 10 արբանյակ է ուղեծիր դուրս բերել![]() 23 դեկտեմբերի 2017 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան մասնավոր SpaceX ընկերությունը, որի հիմնադիրն է Իլոն Մասկը, դեկտեմբերի 23-ին գործարկել է Falcon 9 կրիչ հրթիռը՝ կապի Iridium Next 10 արբանյակով: Ավելի վաղ հրթիռի առաջին աստիճանը բազմիցս է օգտագործվել արբանյակներն ուղեծիր դուրս բերելու համար: «Iridium Next արբանյակները կփոխարինեն աշխարհի խոշորագույն առևտրային արբանյակային ցանցը մերձմոլորակային ուղեծրում՝ դառնալով ամենամեծ «տեխնիկական թարմացումներից» մեկը պատմության մեջ»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ, գրում է Deutsche Welle-ն: Առանձին նշվում է, որ որոշ արբանյակներ նախատեսված են նավերին ու ինքնաթիռներին իրական ժամանակի ռեժիմով հետևելու համար: Այս գործարկումը 18-րդն է SpaceX ընկերության համար 2017-ին: Մինչև դեկտեմբերի վերջը նոր գործարկումներ չեն սպասվում: 2018-ին նախատեսվում է ավելացնել գործարկումների քանակը՝ ներառյալ գերգաղտնի գործողությունը ԱՄՆ կառավարության պատվերով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |